BOLD LLC ընկերությունում տեղի է ունեցել տվյալների արտահոսք, որը վերաբերում է Հայաստանից 382 անձի, հայտնում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը։
Արտահոսքը տեղի է ունեցել 2023 թվականի մարտի 10-ին, սակայն հայտնաբերվել է միայն 2025 թվականի հուլիսի 12-ին։ Արտահոսած տվյալները ներառում են օգտատերերի կողմից հարթակում ստեղծված և պահված ռեզյումեները։ Ըստ ընկերության տրամադրած տեղեկատվության՝ դրանք ստատիկ ֆայլեր են, որոնք մուտք չեն ապահովում օգտատերերի հաշիվներին կամ մուտքի հավատարմագրերին։
Ըստ հաղորդագրության՝ ռեզյումեների բովանդակությունը կարող է պարունակել ինչպես հիմնական նույնացուցիչներ, այնպես էլ լրացուցիչ անձնական տվյալներ՝ կոնտակտային տվյալներ, աշխատանքային փորձ, կրթություն և այլն։
Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը հորդորում է ռեզյումեների ստեղծման Bold.com կայքում վերանայել պահվող տեղեկությունները, զգուշանալ հնարավոր ինքնության գողության կամ տվյալների չարաշահման փորձերից։