Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտուհի Արփի Պրազյանը բրոնզե մեդալ է նվաճել Գերմանիայի Բոնն քաղաքում անցկացված ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 5-րդ միջազգային բաց օլիմպիադայում, հայտնում է ԿԳՄՍՆ-ն։
Հայաստանի թիմը ներկայացել է 4 մասնակցով, օլիմպիադան անցկացվել է երկու փուլով։
Ինֆորմատիկայի Եվրոպայի աղջիկների 5-րդ միջազգային բաց օլիմպիադային 60 երկրի 227 աշակերտուհի է մասնակցել։ Յուրաքանչյուր երկրից կարող էր մասնակցել առավելագույնը 4 աշակերտուհի։