ՌԴ Ամուրի մարզում կործանված Ան-24 ինքնաթիռի ուղևորների թվում էր հայազգի Մարինե Ավալյանը, որը չի ներկայացել թռիչքին և փրկվել է, հայտնում է SHOT-ը։
Ըստ տելեգրամյան ալիքի՝ 55-ամյա Ավալյանը Տինդայից է և զբաղվում է մանրածախ առևտրով։
«Անգարա» ավիաընկերության Ան-24 ինքնաթիռը, որը շարժվում էր Խաբարովսկ-Բլագովեշչենսկ-Տինդա երթուղով, վթարի էր ենթարկվել Տինդայից 15 կմ հեռավորության վրա։ Ինքնաթիռում գտնվող բոլոր 48 անձինք զոհվել են, այդ թվում՝ 5 երեխա և անձնակազմի 6 անդամ։
Ինչպես հայտնել է RT-ն, Ավալյանը հրաժարվել է ինքնաթիռով թռչել, քանի որ նրա թոռնուհին հանկարծակի հիվանդացել է: Հեռուստաալիքի տեղեկություններով՝ կինն արդեն նստել էր սրահում՝ նախապատրաստվելով թռիչքի, սակայն դստեր զանգից հետո, որը հայտնել էր թոռան հիվանդության մասին, Ավալյանը դուրս էր եկել ինքնաթիռից:
Ավելի վաղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ցավակցական հեռագիր էր հղել ինքնաթիռի ավիավթարի հետևանքով տասնյակ զոհերի կապակցությամբ: