ArCa համակարգով կատարվող վճարումների հետ կապված խնդիրը ժամը 17:05-ից ամբողջությամբ կարգավորվել է, համակարգն անխափան աշխատում է, հայտնում է վճարային համակարգի մամուլի ծառայությունը։
«Մեր տեխնիկական թիմը շարունակում է համակարգի մշտադիտարկումն ու ձեռնարկում քայլեր՝ հետագա խնդիրները կանխարգելելու ուղղությամբ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Այսօր` հուլիսի 23-ի առավոտից ArCa համակարգում համատարած խափանումներ էին փոխանցումներ, կանխիկացում ու վճարումներ կատարելու գործարքներում։ Խնդիրներ էին գրանցվել ինչպես խանութներում վճարումների, այնպես էլ առցանց բանկային փոխանցումների ժամանակ: Կեսօրին համակարգի հետ կապված խնդիրը մասնակի լուծվել էր։