Այսօր առավոտից ArCa համակարգում համատարած խափանումներ են փոխանցումներ, կանխիկացում ու վճարումներ կատարելու գործարքներում։
Խնդիրներ են գրանցվել ինչպես խանութներում վճարումների, այնպես էլ առցանց բանկային փոխանցումների ժամանակ: Սոցիալական ցանցերում օգտատերերը հայտնում են POS տերմինալների և առցանց փոխանցումների, այդ թվում՝ էլեկտրոնային դրամապանակների միջոցով վճարումներ կատարելու անհնարինության մասին:
Armenia Today-ի թղթակիցը փորձել է պարզել խափանման պատճառները, ArCa համակարգի զանգերի կենտրոնից հայտնել են, որ հարթակը թարմացվում է, կան խնդիրներ, որոնք մասնագետները փորձում են կարգավորել։
Armenian Card-ը (Հայկական քարտ) ազգային վճարային համակարգ է, որի միջոցով մշակվում են բոլոր ներհանրապետական քարտային գործարքները: Հարթակը միավորում է Հայաստանի գրեթե բոլոր բանկերը: ArCa-ից չեն մանրամասնում, թե որքան կտևեն խափանումները վերացնելուն ուղղված աշխատանքները։