Մայր Աթոռն օրերս ձեռք է բերել տեխնիկական սարքերի մեծ խմբաքանակ, որը թույլ կտա իր ողջ տարածքը վերահսկել փոքր ու մեծ տրամաչափի տեսախցիկներով, գրել է «Հրապարակ»-ը։
Ըստ թերթի՝ դա հնարավորություն կտա եկեղեցուն նույնականացնել իր դեմ գրոհի մասնակիցներին և հետագայում արգելել նրանց և ընտանիքի անդամների մուտքը վանքեր, նրանց համար չկատարել տարբեր ծեսեր` մկրտություն, պսակ, հոգեհանգստյան, թաղման կարգեր և այլն:
Թերթը հավելել է, որ Սուրբ Էջմիածնում կարծում են, որ սա այն «նզովքն ու բանադրանքը կլինի», որի պահանջով հավատավոր մարդիկ այս օրերին հաճախ դիմում են եկեղեցուն:
Մայիսի 29-ից սկսած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցիալական ցանցերում մի շարք գրառումներ էր արել Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հասցեին, իսկ ավելի ուշ հանդես եկել նոր կաթողիկոս ընտրելու կոչով՝ կասկածի տակ դնելով նրա՝ կուսակրոնության ուխտի պահպանումը։ Փաշինյանը հուլիսի 8-ին հայտարարել էր, որ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «զավթված է հակաքրիստոս, շնաբարո, ապազգային, ապապետական խմբակի կողմից»՝ հավելելով, որ պատրաստվում է Վեհարանի «ազատագրումն առաջնորդել անձամբ»։
Փաշինյանը հուլիսի 20-ին հայտարարել էր իր հետևորդների հետ Վաղարշապատի կենտրոնական հրապարակում «մեծ հոգևոր հանդիպման» մասին։ Մայր Աթոռը, ինչպես նաև Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը, վարչապետի հայտարարությունը որակել էին հակասահմանադրական։
Կարդացեք նաև՝