Հունիսի 17-ին Գյումրու «Երեխաների տուն» պետական ոչ առևտրային կազմակերպությունում տղա երեխա է մահացել, Armenia Today-ին հաստատել են Ներքին գործերի նախարարության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից։
ՆԳՆ-ից տեղեկացրել են, որ երեխան ծնվել էր 2024 թվականի հուլիս ամսին։
«Շտապօգնության խմբից հաղորդում է ստացվել, որ «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ-ում արձանագրվել է մանկատան շահառուներից մեկի կենսաբանական մահը»,- հավելել են ՆԳՆ-ից։
ՆԳՆ-ից նշել են, որ կազմված փաստաթղթրը փոխանցել են Շիրակի մարզային քննչական վարչություն։