Երևանում նոյեմբերի 27-30-ը կայանալու է «Ցավի բժշկության առաջին հայկական միջազգային համագումարը», որի ջահակիրը ծանրամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նազիկ Ավդալյանն է, նշված է համագումարի մասին պատմող Armenian international healthcare expo 2025-ի ֆեյսբուքյան էջում:
Համագումարին մասնակցելու է ավելի քան 52 երկրի, 250-ից ավելի ընկերության շուրջ 20 000 մասնակից: Սա տարածաշրջանի խոշորագույն առողջապահական շարժումն է։
Էքսպոյի շրջանակներում նախատեսված է «Երևանում Ցավի օրեր 2025» արշավը, ինչպես նաև 7 գիտական գրքի շնորհանդես, 40 պաշտոնական համագործակցության հուշագրերի ստորագրում:
«Մենք խոսելու ենք ցավի թերապիայի նորագույն մեթոդների, միջազգային փորձի, նոր տեխնոլոգիաների ու համագործակցության նոր հնարավորությունների մասին: «Երևանում Ցավի օրերը» կծառայեն հանրությանը՝ իրազեկման արշավներով, անվճար խորհրդատվություններով, բաց դասախոսություններով ու առողջապահական ակտիվ միջոցառումներով՝ ուղղված քրոնիկ ցավով ապրող մարդկանց կյանքի որակի բարելավմանը»,- ասված է հաղորդագրության մեջ։