ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը, նշանակվել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի տնօրեն, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, շնորհավորելով Աբաջյանին, վստահություն է հայտնել, որ վերջինս կծառայեցնի մասնավոր հատվածում կուտակած իր փորձն ու գիտելիքները հիմնադրամի առաքելության իրականացման գործին։