Կորեական Korean Air ավիաընկերությունն սկսել է չարտերային զբոսաշրջային չվերթեր իրականացնել Սեուլ-Երևան-Սեուլ ուղղությամբ, հայտնել է Տուրիզմի միացյալ ֆեդերացիան:
Կառույցը նշել է, որ հունիս ամսվա տոմսերը վաճառված են։ Թռիչքի տևողությունը շուրջ 10 ժամ է: Արժեքների մասին չի հաղորդվում:
Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից և Սեուլի «Ինչոնի» կամ «Գիմպոյի» միջազգային օդանավակայաններ թռիչքներ ներկայումս իրականացնում են China Eastern Airlines-ը, Wizz Air-ը, Abu Dhabi-ն և այլն: Մեկ ուղղությամբ տոմսերի գները սկսվում են մոտ 340 000 դրամից (երկկողմանի):
Մայիսին Wizz Air-ը հայտարարել էր Երևանից դեպի ութ եվրոպական քաղաքներ նոր չվերթերի մասին: