2020 թվականի 44-օրյա պատերազմում անհայտ կորած համարվող 11 քաղաքացու ընտանիքներին տրամադրվող աջակցության ժամկետը 2 ամսով երկարաձգվել է, որոշումը Հայաստանի կառավարությունն ընդունել է հունիսի 5-ի նիստում։
Բյուջեից 9,9 մլն դրամ կհատկացվի անհայտ կորած քաղաքացիական անձանց սոցիալական աջակցություն տրամադրելու համար։ Յուրաքանչյուր ընտանիքի կտրամադրվի 300 000 դրամ։
Ապրիլին կառավարությունը երկարաձգել էր նաև 44-օրյա պատերազմում անհայտ կորած համարվող 22 զինծառայողի ընտանիքներին տրամադրվող աջակցության ժամկետը, իսկ ՀՀ ԱԱԾ-ն հունիսի 4-ին հայտնել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովների ներկայացուցիչների հանդիպում է տեղի ունեցել։