Մայիսի 21-ի գիշերը ՔԿ տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության շենքից հափշտակվել է որպես իրեղեն ապացույց պահվող 590 000 դոլար, հայտնում է «Փաստինֆո»-ն՝ հղում անելով իրավապահ մարմիններում աղբյուրներին։
Ըստ թերթի՝ չարագործը շենք է մուտք գործել քննիչի կեղծ անցագրով։
Թերթի տեղեկություններով՝ օպերատիվ մարմինները կենտրոնացրել են իրենց ուժերը գողացվածը հնարավորինս արագ հայտնաբերելու համար։ Հակակոռուպցիոն կոմիտեում հարուցվել է վարույթ։