Կոտայքի թեմի առաջնորդանիստ Կեչառիս վանքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցում մայիսի 11-ին պատարագ է մատուցվել կորած 2-ամյա Տիգրան Պետրոսյանի համար, հայտնել են Կոտայքի թեմից։
Երեխայի ծնողները ներկա են գտնվել պատարագին, որը տեղի է ունեցել թեմակալ առաջնորդ Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանի հանդիսապետությամբ, պատարագը մատուցել է Տեր Սահակ քահանա Սահակյանը։
«Սրբազանի կարգադրությամբ թեմի բոլոր եկեղեցիներում պարբերաբար կկատարվի աղոթք` կորած երեխայի շուտափույթ գտնվելու հավատով»,-ասված է հրապարակման մեջ։
Մայիսի 4-ին Shamshyan.com-ը հայտնել էր, որ Մարմարիկ գետի երկայնքով քաղաքացիները, փրկարարներն ու իրավապահները որոնում են 2 տարեկան երեխայի, որը, ըստ ահազանգի, կորել է գետի ափին։
Մայիսի 5-ին Քննչական կոմիտեն երեխայի անհետացման փաստի առթիվ քրեական վարույթ էր նախաձեռնել։