Մայիս ամսին սպասվում են բավարար քանակությամբ տեղումներ, և այս ամիսը ևս կլինի տեղումնառատ, Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:
Նրա խոսքով՝ մայիսին օդի ամսական միջին ջերմաստիճանը և տեղումների քանակը սպասվում է նորմային մոտ։
«Քանի որ մայիս ամսվա տեղումների քանակի ամսական նորմաները բավականին մեծ են, ապա կարող ենք համարել, որ մայիսը նույնպես կլինի բավարար տեղումներով կամ տեղումնառատ»,- գրել է Սուրենյանը։
Ըստ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ Երևանում մայիս ամսին առանձին օրերին կդիտվի առավելագույնը +30-ից +32 աստիճան տաքություն, նվազագույնը՝ +8-ից +10։