ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Ըստ հրապարակման՝ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։
Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ժամը 9։00-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում, իսկ Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: