ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, հայտնել է ՆԳՆ Փրկարար ծառայությունը։
Ըստ հրապարակման՝ փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը, իսկ Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածը և Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար։
Սպիտակի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է, իսկ Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում (բացի Կապան և Մեղրի քաղաքներից), Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արագածի, Ապարանի տարածաշրջաններում և Ջերմուկ քաղաքում տեղում է ձյուն։
Սյունիքի բարձրադիր գոտիներում, Դիլիջանի ոլորաններում (ձյուն), Զորական, Հաղթանակ գյուղերում և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհին մառախուղ է, նշում են ծառայությունից։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: