Ապրիլի 14-ին Հայաստանի Հանրապետությունում շրջանների մեծ մասում օրվա ընթացքում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկը կանխատեսվում է 15-17, երեկոյան՝ 10-12 աստիճան տաքություն։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 5-9 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 6-9 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 10-13 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 6-10 աստիճան։
Լոռու մարզում ցերեկն սպասվում է 3-6 աստիճան։ Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 5-7, հովտային շրջաններում՝ 8-11 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 6-8 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 10-14 աստիճան տաքություն։ Արարատի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 12-14 աստիճան, հովտային շրջաններում՝ 13-15 աստիճան։
Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 13-15 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 6-8 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 14-17 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում է 6-8, նախալեռնային շրջաններում՝ 6-10, հովտային շրջաններում 12-15 աստիճան։ Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 9 աստիճան տաքություն: