«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում բացվել է պուրակ-սրճարան, հայտնում է կենտրոնի ֆեյսբուքյան էջը։
Պուրակը կրում է լուսահոգի Մարիոն Դադիկյանի անունը: Մարիոն և Ժան Դադիկյանները Զինվորի տան նվիրատուներն են:
Նորաբաց սրճարանում կաշխատեն նաև Զինվորի տան շահառուներ՝ զինվորական հաշմանդամություն ունեցող անձինք: Սրճարանի աշխատանքից ստացված ողջ շահույթն ուղղվելու է հայրենիքի պաշտպանների խնդիրների լուծմանը: