ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը Բուսաբանական այգում ծառահատումների վերաբերյալ վարույթի նյութերով հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե, ապօրինի ծառահատման արդյունքում բուսական աշխարհին պատճառված վնասը կազմել է ավելի քան 16,5 մլն դրամ։
ԲԸՏՄ-ի տեղեկություններով՝ վարույթի շրջանակներում Բուսաբանության ինստիտուտի տարածքի զննության արդյունքում, այգու հարավ-արևելյան հատվածում, արձանագրվել է «Կաղնի ամառային» տեսակի 35-74 սմ տրամագծով ապօրինի հատված 34 ծառի կոճղ։
2024 թվականի հոկտեմբերին Դավթաշենում 45 ծառ ապօրինի հատելու դեպքի առթիվ ՔԿ-ն քրեական վարույթ էր նախաձեռնել։ Ահազանգն ստանալուց հետո վարչական շրջանի աշխատակիցները և իրավապահները կանխվել էին հետագա ծառահատումը։
Ժամանակավորապես կդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը․ ՀԷՑ
Մարտի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը, հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը։...