Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Վրաստան-Հայաստան խաղին հաջորդած միջադեպի համար ներողություն է խնդրել հայերից, գրում է 1tv.ge-ն։
«Կցանկանայի ներողություն խնդրել մեր հարևան ժողովրդից՝ մեր որոշ ոչ քաղաքացիների անպարկեշտ պահվածքի համար։ Մենք կանք և կլինենք բարի հարևանական տրամադրված պետություններ, հնագույն քրիստոնեական կրոնի տեր ազգություններ և կապրենք խաղաղ եվրոպական կովկասում»,- ասել է նա:
Մարտի 20-ին ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության անցումային փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում 0։3 հաշվով պարտվել էր Վրաստանի ընտրանուն։
Թբիլիսիում մարտի 23-ին կայացած պատասխան հանդիպմանը Հայաստանի հավաքականը զիջել էր 1։6 հաշվով։ Խաղից հետո վրացի երկրպագուները շշեր էին նետել Հայաստանի հավաքականի խաղացողների, ինչպես նաև տրիբունաներում գտնվող հայ երկրպագուների ուղղությամբ։
Հայաստանի հավաքականի երկրպագուները հանդիպման ժամանակ «Դինամո Արենայում» բողոքի ակցիա էին անցկացրել՝ ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականի պահանջով։ Նրանք վանկարկել էին՝ «Մելիքբեկյան, հեռացիր»։