Մեր քաղաքի պատմությունը կապված է Հայաստանի պատմության հետ, X-ի իր էջում գրել է Մարսելի քաղաքապետ Բենուա Պայանը։
Նա հավելել է, որ Մարսելն ու Երևանն այժմ քույր քաղաքներ են։
2024-ի փետրվարի 2-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը զենքի մատակարարման ոլորտում Հնդկաստանին և Ֆրանսիային Հայաստանի հիմնական գործընկերներից էր համարել։ Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներով՝ 2024-2025թթ․ ֆինանսական տարվա սկզբին Հնդկաստանից Հայաստան սպառազինության ընդհանուր ներմուծումը հասել էր 600 միլիոն դոլարի։
Փետրվարի 10-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, սահմանազատման ուղղությամբ, Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հետագա զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր