Նիդերլանդներում գործող մի շարք հայկական կազմակերպություններ հրաժարվել են մասնակցել Հայաստանի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ հանդիպմանը, հայտնում է ՀՅԴ Հոլանդիայի կառույցը։
Սինանյանը Նիդերլանդներում էր փետրվարի 17-20-ը։ Հանդիպմանը չեն մասնակցել ՀՅԴ տեղական գրասենյակը և կուսակցության երիտասարդական կազմակերպությունները, «Հայ Դատի» գրասենյակը, «ՀՄԸՄ»-ն, «Հայ օգնության միություն» բարեգործական կազմակերպությունը, ինչպես նաև նրանց ենթակա կառույցները։
Ըստ կառույցի հայտարարության՝ նրանք Սինանյանին անվանել են «Հայաստանը պարտության տանող վարչապետ Նիկոլ Փաշինյանի հովանավորյալն ու հայտարարել, որ քննարկելու բան չունեն այն մարդկանց հետ, ովքեր նպաստում են սփյուռքի ոչնչացմանը»։
«Իր նշանակման առաջին իսկ օրից Սինանյանը գործել է սփյուռքի ավանդական կառույցները քայքայելու և պառակտելու ուղղությամբ, ինչը նրա կառավարության դավաճանական ծրագրերից է»,- ասված է հաղորդագրությունում։
ՀՅԴ-ն նշել է, որ Սինանյանն սփյուռքում հիմնականում համագործակցում է նոր միավորումների հետ, որոնք դեռևս չեն նպաստել համայնքի կյանքին, բայց փորձում է շրջանցել ավանդական կառույցները։ Նիդերլանդների հայ համայնքի միակ պահանջը մնում է իշխանության հեռացումը, որը «վնաս է հասցնում ազգին ու հայրենիքին», եզրակացրել է կազմակերպությունը։
ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ նոր համաձայնագրում պահանջում է հրաժարվել նավահանգստային եկամուտներից․ NYT
ԱՄՆ-ը կոշտացրել է ուկրաինական գործարքի պայմանները, ըստ որոնց Ուկրաինան պետք է հրաժարվի ոչ միայն բնական ռեսուրսներից իր եկամուտների կեսից, այլև...