Փետրվարի 20-ի երեկոյան ԴՕԿ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է և նա տեղափոխվել է հիվանդանոց, հայտնում է USArmenianews.com-ը։
Ըստ կայքի՝ Ղուկասյանն ունեցել է սրտի խնդիր և արյան բարձր ճնշում, նրա առողջական վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր, կայուն և նա գտնվում է բժիշկների հսկողության տակ:
«ԴՕԿ» կուսակցությունը Ֆեյսբուքի իր էջում արձագանքել է տարածված հրապարակմանը՝ ո՛չ հերքելով, ո՛չ էլ հաստատելով լուրը։
«Տեղեկացված ենք կուսակցության պատվավոր նախագահ Ղուկասյանի առողջական վիճակի վերաբերյալ USArmenianews.com-ում տարածված հրապարակումների մասին»,- ասվում է հաղորդագրությունում։
Նշվում է, որ անհրաժեշտության դեպքում կուսակցությունը հանդես կգա պաշտոնական հայտարարությամբ։
Հունվարի 20-22-ը MPG/Gallup International Association-ի կողմից անցկացված հարցման համաձայն, եթե հաջորդ կիրակի անցկացվեին խորհրդարանական ընտրություններ, վիդեոբլոգեր Ղուկասյանի կուսակցությունը կգերազանցեր ընդդիմադիր «Հայաստան» դաշինքին, իսկ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» կունենար ամենացածր վարկանիշը երբևէ կատարված հարցումներում։