Փետրվարի 17-ին Հայաստանի Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում սպասվում է առանց տեղումների եղանակ, ցերեկը կանխատեսվում է 7-9, երեկոյան՝ 0-2 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 0-4 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 1-4 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 5-8 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 1-5 աստիճան։
Լոռու մարզում ցերեկն սպասվում է 7-10 աստիճան։ Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 6-9, հովտային շրջաններում՝ 10-13 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -1-ից +3 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 6-9 աստիճան տաքություն։
Արարատի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 6-9 աստիճան, հովտային շրջաններում՝ 8-11 աստիճան։ Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է 8-11 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 1-3 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 8-10 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում է 0-3, նախալեռնային շրջաններում՝ 8-11, հովտային շրջաններում 11-14աստիճան։ Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 7-9 աստիճան տաքություն: