Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ, Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը չի բացառել վերադարձը Հայաստանի առաջնություն։
Կարիերայի ավարտին մեկ կամ երկու տարի Հայաստանում խաղալու մասին հարցին ֆուտբոլիստը պատասխանել է՝ «Չեմ բացառում։ Սա ֆուտբոլ է»։
Նա նաև նշել է, որ վնասվածքից հետո ֆիզիկական վիճակը բավարարում է ամբողջական խաղեր անցկացնելու համար։
Ֆուտբոլիստը նաև հավելել է, որ «Ինտերի» հետ պայմանագիրը երկարաձգելու հնարավորություն կա։ «Իրականում հնարավորություն կա պայմանագիրը ևս մեկ տարով երկարաձգելու։ Եթե դրա ավարտին կողմերը ցանկություն ունեցան, ապա պայմանագիրն ավտոմատ մեկ մրցաշրջանով ևս կերկարաձգվի»,- «Արմենպրեսին» ասել է նա։
Մխիթարյանը ճանաչվել էր 2024 թվականի ՀՀ լավագույնս հանրահռչակած մարզիկ։