Հունվարի 27-ին Արագածոտնի մարզում՝ Երևան Գյումրի ավտոճանապարհին, բախվել են Toyota Camry և Avia մակնիշի բեռնատարը, ինչի հետևանքով 1 մարդ մահացել է, կա վիրավոր, գրել է Shamshyan.com-ը։
Կայքի տեղեկություններով՝ վիրավորը՝ Toyota-ի վարորդ, Երևանի բնակիչ 29-ամյա Շուշան Հոդաբաշյանը, աշխատում է Տավուշի կայազորի զինվորական դատախազությունում որպես դատախազ։ Վիրավորին, ԶԼՄ-ի տվյալներով, տեղափոխել են «Աշտարակ» բժշկական կենտրոն:
Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են մահացածի և վարորդների ինքնությունը: