Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 2021 թվականից կուտակել է գույքահարկի գծով պարտավորություն, որն այսօրվա դրությամբ հասել է 547 միլիոն դրամի, գրել է «Հրապարակ» օրաթերթը։
Թերթի տեղեկություններով՝ գույքահարկի պարտքն ու տույժերն օրական ավելանում են մի քանի հարյուր հազար դրամով։
2024-ի դեկտեմբերին թերթը գրել էր, որ համալսարանում մեծաքանակ կրճատումներ են սպասվում։ Թերթը հայտնել էր, որ փակվելու է նաև համալսարանի Շիրակի՝ ակադեմիկոս Մ. Գ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջը, որը հիմնադրվել էր 1922 թվականին։