Հունվարի 13-ին Հայաստանի Հանրապետությունում սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Երևանում ցերեկն սպասվում է 0-2, երեկոյան՝ -1-ից +1 աստիճան։ Շիրակի մարզում ցերեկն սպասվում է -2-ից -6 աստիճան։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -1-ից -5 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 0-ից -3 աստիճան։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 1-5 աստիճան։ Լոռու մարզում ցերեկն սպասվում է 8-12 աստիճան։
Տավուշի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 11-14, հովտային շրջաններում՝ 12-16 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-ից -3 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 0-ից -4 աստիճան։ Արարատի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է -3-ից +2 աստիճան, հովտային շրջաններում՝ -1-ից +2 աստիճան։
Արմավիրում ցերեկային ժամերին կանխատեսվում է -1-ից +2 աստիճան տաքություն։ Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի -1-ից +2 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 0-3 աստիճան։ Սյունիքի լեռնային շրջաններում սպասվում է -3-ից +1, նախալեռնային շրջաններում՝ 10-13, հովտային շրջաններում 11-15 աստիճան։ Արցախում, Yandex-ի տվյալներով, սպասվում է 10-13 աստիճան տաքություն: