• Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը
20 Հուլիս 2025 11:19
  • ru Русский
  • hy Հայերեն
  • Релокация
  • Աշխարհում
  • Առողջություն
  • Արտաքին քաղաքական
  • Արցախ
  • Գիտություն և տեխնիկա
  • Գովազդ
  • Երևան
  • Զինված ուժեր
  • Էքսկլյուզիվ
  • Ընտրություններ՝ Հայաստանում
  • ժամանց
  • Իրավիճակը սահմանին
  • Իրավունք
  • Կարծիք
  • Կրթություն
  • Հայաստան
  • Հասարակություն
  • Հարցազրույց
  • Մարզեր
  • Մշակույթ
  • Ներքաղաքական
  • Ոճ
  • Ուղեցույց
  • Պատահար
  • Սպորտ
  • Սփյուռք
  • Վիդեո
  • Տարածաշրջան
  • Տնտեսություն
  • Քաղաքականություն
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
  • Քաղաքականություն
  • Իրավիճակը սահմանին
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Հարցազրույց
No Result
View All Result
No Result
View All Result

Հալեպում դեռ 10-12 հազար հայ կա, այս պահին տարհանում հնարավոր չէ․ Հովհաննես Ալեքսանյան

Հասարակություն,
05 Դեկտեմբեր 2024 17:45
ShareShareShare
telegram

Սիրիայի Հալեպ քաղաքում, ուր նոյեմբերի 27-ին խախտվել էր զինադադարը, դեռ 10-12 հազար հայ կա, այս պահին հայերի տարհանում հնարավոր չէ, լրագրողներին հայտնել է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի հայրենադարձների ինտեգրման վարչության պետ Հովհաննես Ալեքսանյանը։

Նա նշել է, որ իսլամիստ ապստամբների վերահսկողության տակ գտնվող Հալեպից հայերի անվտանգ տարհանման համար որևէ երաշխիք չկա, և այս պահին հնարավոր չէ փաստացիորեն տարհանում իրականացնել և օժանդակություն ուղարկել:

«Մեր տվյալներով՝ շուրջ 10-12 հազար հայ կա։ Այս պահին քաղաքում հանգիստ է։ Հացի արտադրամասերն աշխատում են, պարենի վերաբաշխումն իրականացնում են քաղաքն իրենց վերահսկողության տակ վերցրած ապստամբները։ Այդուհանդերձ, հայ հասարակությունն անհանգիստ է, մեծ տագնապ կա, քանի որ շատերը պատրաստ չէին քաղաքից հեռանալ»,- ընդգծել է Ալեքսանյանը՝ հավելելով, որ օդանավակայանը նույնպես գտնվում է իսլամիստական խմբավորումների ձեռքին և, փաստացիորեն, մեծ քանակով մարդկանց տարհանում կազմակերպելու երաշխիք չկա։

Նա բացատրել է, որ Հալեպը Թուրքիայի սահմանից մոտ 45-50 կմ հեռավորության վրա է, իսկ իսլամիստական խմբավորումները Հալեպի հարավում են՝ մոտ 780 կիլոմետրի վրա։ Բացի այդ, նրանք ամբողջովին վերահսկում են քաղաքի մուտքը, ինչը գործնականում անհնար է դարձնում քաղաքից դուրս գալը, քանի որ քաղաքացու անվտանգությունը երաշխավորված չէ:

«Հիմնական գործողությունները ծավալվում են Իդլիբի շրջանում, և կառավարական բանակը, կարծես, տրամադրված է ճնշել Իդլիբի օջախը, որն իսլամիստների հիմնական տեղակայման վայրն է։ Դրանից հետո Հալեպի ճանապարհը կբացվի և հարց է, թե ինչպիսի՞ գործողություններով հնարավոր կլինի իրավիճակը նախկին պատկերին վերադարձնել»,- եզրափակել է Ալեքսանյանը։

Նա հիշեցրել է հալեպահայ Երվանդ Արսլանյանի զոհվելու մասին, որը Հալեպից դուրս ճանապարհին վիրավորվել էր դիպուկահարի կրակոցից, իսկ հիվանդանոցում նրա կյանքը փրկել չէր հաջողվել։

«Նա միայնակ էր փորձել դուրս գալ քաղաքից։ Ներկա պահին տարհանում կազմակերպելը, ընդհանրապես տարհանման պլան ունենալը խիստ դժվար է»,- հավելել է նա։

Պաշտոնյայի խոսքով՝ նոյեմբերի 27-ից հետո՝ իրադրության սրման առաջին 1-2 օրերին, մի շարք ընտանիքներ կարողացել են դուրս գալ Հալեպից։

«Ընտանիքները կարողացել են երկրորդական ճանապարհներով դուրս գալ քաղաքից, բայց հաջորդիվ քաղաքից դուրս գալու բոլոր ճանապարհները փակվել են։ Մենք կապի մեջ ենք քաղաքից դուրս եկած ընտանիքների հետ։ Նրանց մի մասը Դամասկոսում է, մի մասը՝ Լաթաքիայում և Քեսաբում։ Նրանց թվում կան ընտանիքներ, որոնք տոմսեր են գնել և նրանց ժամանումը Հայաստան սպասվում է դեկտեմբերի 14-ին»,- հստակեցրել է Ալեքսանյանը։

Ալեքսանյանը հավելել է, որ համապատասխան տեղեկանքներ և գործողությունների ծրագիր են ներկայացրել Հայաստանի կառավարությանը, որով անհրաժեշտության դեպքում կարող են մասսայական տարհանում իրականացնել Սիրիայից։

Նա տեղեկացրել է, որ Հայաստանի դեսպանությունը և այլ պետական կառույցներ ուշադիր հետևում են իրավիճակին և վստահեցրել է, որ Սփյուռքի գրասենյակը կապի մեջ է տեղի հասարակական հաստատությունների և Սիրիայում ՀՀ դեսպանության հետ:

Ալեքսանյանը հիշեցրել է, որ հայրենակիցների համար գործում է Հայաստանի դեսպանության և ԱԳՆ թեժ գիծը՝ +963 96 000 36 22։

Նոյեմբերի 27-ին սիրիական մի շարք խմբավորումների զինյալներ՝ «Հայաթ Թահրիր ալ-Շամ» իսլամիստական ​​խմբավորման գլխավորությամբ, հարձակում էին սկսել Սիրիայի հյուսիս-արևմուտքում կառավարական ուժերի դեմ: Նրանք գրավել էին Դամասկոսի և Հալեպի միջև ընկած ճանապարհը, որի հետևանքով զոհվել էր շուրջ 200 մարդ, այդ թվում՝ խաղաղ բնակիչներ։

Ըստ AP-ի՝ նոյեմբերի 30-ին գրոհայինները ներխուժել էին Հալեպ և վերահսկողություն հաստատել Սարաքեբ քաղաքի վրա, որը Հալեպը Դամասկոսի և ափի հետ կապող մայրուղիների ռազմավարական խաչմերուկում է: Նոյեմբերի 30-ին սիրիական բանակը հաստատել էր գրոհայինների ներթափանցումը Հալեպ։

ՀՀ ՊՆ-ն նոյեմբերի 30-ին հայտնել էր, որ Հայաստանի իշխանությունները որոշում են կայացրել ժամանակավորապես կասեցնել ՀՀ-ի՝ 2019 թվականից Սիրիայի Հալեպի տարածաշրջանում գործող հումանիտար առաքելության գործունեությունը։

Դեկտեմբերի 1-ին Հալեպից դուրս գալու ժամանակ դիպուկահարի կրակոցից զոհվել էր հալեպահայ Երվանդ Արսլանյանը։

Սիրիայում զինված հակամարտությունն սկսել է 2011 թվականից։ Գրոհայինները պարբերաբար հարձակումներ են իրականացնում մայրուղիների, քաղաքացիական և ռազմական մեքենաների վրա և ահաբեկում հեռավոր գյուղերի բնակիչներին: Սիրիական բանակը շարունակում է գրոհայինների ջոկատների ոչնչացման գործողությունները։

telegram
Tags: ՀալեպՀայերՀովհաննես Ալեքսանյանտարհանում

Առնչվող Նորություններ

Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 20-ին

20 Հուլիս 2025 07:37

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 20-ի կեսօրից սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի...

Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հորեղբայրը դատական նիստին ինֆարկտ է ստացել

Տուժող կողմը պահանջում է Սոնա Մնացականյանի գործով ռադիոկապի ձայնագրությունը

20 Հուլիս 2025 00:10

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան վրաերթի հետևանքով մահացած հղի Սոնա Մնացականյանի ներկայացուցիչները պահանջում են հրապարակել ավտոշարասյան մեքենաների մեջ օրենքի ուժով գործող...

Նոր ուժի ձևավորման մեկնարկ, ԱՄՆ առաջարկ, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի նշանակում․ շաբաթվա լուրերն Armenia Today-ից

Նոր ուժի ձևավորման մեկնարկ, ԱՄՆ առաջարկ, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի նշանակում․ շաբաթվա լուրերն Armenia Today-ից

19 Հուլիս 2025 19:37

Հուլիսի 13-18-ը Հայաստանում և աշխարհում տեղի ունեցած գլխավոր նորությունների, իրադարձությունների ամփոփումն Armenia Today-ի տեսանյութում։ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը...

Ավտոբուսում խուլիգանություն կատարած անձը ձերբակալվել է․ ՆԳՆ

Ավտոբուսում խուլիգանություն կատարած անձը ձերբակալվել է․ ՆԳՆ

19 Հուլիս 2025 13:00

Ավտոբուսում հուլիսի 15-ին խուլիգանություն կատարած անձը ձերբակալվել և տեղափոխվել է Ձերբակալվածների պահման վայր, հայտնել է ՆԳՆ-ն։ Ըստ հրապարակման՝ ոստիկանության կենտրոնական...

Եղանակը Հայաստանում և Արցախում ապրիլի 20-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 19-ին

19 Հուլիս 2025 07:41

Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 19-ի կեսօրից սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի...

Կոչ ենք անում Բաքվին Ղարաբաղի բնակչությանը չդարձնել Երևանի հետ տարաձայնությունների պատանդ. Զախարովա

Սամվել Կարապետյանի փաստաբանները կարգապահական վարույթ հարուցելու հաղորդումներ են ներկայացրել դատավորներ Արտակ Կարապետյանի և Արմեն Դանիելյանի դեմ

18 Հուլիս 2025 18:56

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի անդամ, փաստաբան Արամ Վարդևանյանը հայտնել է, որ կարգապահական վարույթ հարուցելու հաղորդում են...

Ավելին
  • Լուրեր
Սևանա լճում կորած համարվող քաղաքացիները հայտնաբերվել են

Սևանա լճում կորած համարվող քաղաքացիները հայտնաբերվել են

20 Հուլիս 2025 11:12
Տարադրամի փոխարժեքը ապրիլի 12-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հուլիսի 20-ին

20 Հուլիս 2025 10:46
Եղանակը Հայաստանում և Արցախում հոկտեմբերի 29-ին

Եղանակը Հայաստանում և Արցախում հուլիսի 20-ին

20 Հուլիս 2025 07:37
Փաշինյանի ավտոշարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հորեղբայրը դատական նիստին ինֆարկտ է ստացել

Տուժող կողմը պահանջում է Սոնա Մնացականյանի գործով ռադիոկապի ձայնագրությունը

20 Հուլիս 2025 00:10
Որոշում կայացնելու ժամանակն է․ Իրանի ԱԳ նախարար

Իսրայելի հետ հրադադարը փխրուն է․ Արաղչի

19 Հուլիս 2025 23:40
Ալիևը Երևանին կոչ է արել մասնակցել ադրբեջանցիների կողմից հայկական տարածքների բնակեցման վերաբերյալ բանակցություններին

Ալիևը հայտնել է Երևանի և Բաքվի միջև հակամարտության կարգավորման գործում Թրամփի մասնակցության մասին

19 Հուլիս 2025 23:08
Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հաղթողները

Հայտնի են «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հաղթողները

19 Հուլիս 2025 22:33
Անգեղակոթ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 9 անձ է տուժել․ ՆԳՆ

Անգեղակոթ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետևանքով 9 անձ է տուժել․ ՆԳՆ

19 Հուլիս 2025 21:52
Արցախի էջը չի կարելի փակված համարել․ Սամվել Շահրամանյան

Շահրամանյանի կողմից Ադրբեջանին փոխանցված հայտարարության մեջ չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ զինված ուժերի վերաբերյալ

19 Հուլիս 2025 21:19
«Նա հենց այսպիսին էր», «յուրովի է» և «ինձ դուր չեկավ». երևանցիները՝ Ազնավուրի արձանի մասին

«Նա հենց այսպիսին էր», «յուրովի է» և «ինձ դուր չեկավ». երևանցիները՝ Ազնավուրի արձանի մասին

19 Հուլիս 2025 20:34
Ադրբեջանական ինքնաթիռի ավիավթարից 32 ողջ մնացած կա

Ադրբեջանը փաստաթղթեր է պատրաստում ՌԴ-ի դեմ AZAL-ի ինքնաթիռի հարցով միջազգային դատարաններ դիմելու համար․ Ալիև

19 Հուլիս 2025 20:17
Նոր ուժի ձևավորման մեկնարկ, ԱՄՆ առաջարկ, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի նշանակում․ շաբաթվա լուրերն Armenia Today-ից

Նոր ուժի ձևավորման մեկնարկ, ԱՄՆ առաջարկ, ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի նշանակում․ շաբաթվա լուրերն Armenia Today-ից

19 Հուլիս 2025 19:37
Դատավորը Թրամփին 10․000 դոլարով տուգանել է՝ դատարանի պաշտոնյայի հասցեին ոչ պատշաճ մեկնաբանության համար

Թրամփն սպառնացել է ոչնչացնել Իրանի միջուկային նոր օբյեկտները

19 Հուլիս 2025 19:18
Ալիևը Հայաստանի հետ բարեկամությունն «անիրատեսական» է համարել

Ալիևը խոսել է Սյունիքով անցնող ճանապարհի մասին և ՀՀ-ին սպառնացել տրասնպորտային ու քաղաքական մեկուսացմամբ

19 Հուլիս 2025 18:37
ՌԴ-ում կլուծարվի Մերձմոսկովյան ադրբեջանական սփյուռքը

ՌԴ-ում կլուծարվի Մերձմոսկովյան ադրբեջանական սփյուռքը

19 Հուլիս 2025 17:22
Նիկոլ Փաշինյանն Իրանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան

Նիկոլ Փաշինյանն Իրանի նախագահին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան

19 Հուլիս 2025 16:55
Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 21 մարդ

Իրանում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 21 մարդ

19 Հուլիս 2025 16:20
Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում. Fitch

Fitch Ratings-ը հաստատել է Հայաստանի վարկանիշը BB- մակարդակում՝ պահպանելով «կայուն» հեռանկարը

19 Հուլիս 2025 15:52
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքով Դսեղ գյուղից բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա պատանի․ ՆԳՆ ոստիկանություն

Կրծքավանդակի կտրած-ծակած վերքով Դսեղ գյուղից բուժօգնության է տեղափոխվել 14-ամյա պատանի․ ՆԳՆ ոստիկանություն

19 Հուլիս 2025 14:57
Իրանը Հայաստանին հայտնել է տարածաշրջանային քարտեզի փոփոխություններին դեմ լինելու մասին․ Mehr

Իրանը Հայաստանին հայտնել է տարածաշրջանային քարտեզի փոփոխություններին դեմ լինելու մասին․ Mehr

19 Հուլիս 2025 14:30
Աբովյանի բազմաբնակարան շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, տարհանվել են բնակիչներ․ ՀՀ ՆԳՆ

Աբովյանի բազմաբնակարան շենքերից մեկում հրդեհ է բռնկվել, տարհանվել են բնակիչներ․ ՀՀ ՆԳՆ

19 Հուլիս 2025 14:11
Սամվել Կարապետյանի կուսակցությունը քաղաքական բոլոր գործընթացներում կդառնա ՔՊ մրցակիցը. պաշտպանության խորհուրդ

Սամվել Կարապետյանի կուսակցությունը քաղաքական բոլոր գործընթացներում կդառնա ՔՊ մրցակիցը. պաշտպանության խորհուրդ

19 Հուլիս 2025 13:53
Լևոն Արոնյանը շարունակում է հաղթական շարքը. նա եզրափակչում է

Լևոն Արոնյանը շարունակում է հաղթական շարքը. նա եզրափակչում է

19 Հուլիս 2025 13:22
Ավտոբուսում խուլիգանություն կատարած անձը ձերբակալվել է․ ՆԳՆ

Ավտոբուսում խուլիգանություն կատարած անձը ձերբակալվել է․ ՆԳՆ

19 Հուլիս 2025 13:00
Կարեն Շահնազարովը ներառվել է ԵՄ-ի նոր պատժամիջոցների ցանկում

Կարեն Շահնազարովը ներառվել է ԵՄ-ի նոր պատժամիջոցների ցանկում

19 Հուլիս 2025 12:14
Ձերբակալվել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը․ ՔԿ

ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը 2 ամսով կալանավորվել է

19 Հուլիս 2025 11:56
Սամվել Բաբայանը կարող է ներգրավվել Պաշտպանության նախկին փոխնախարարի սպանության գործում․ ԶԼՄ

Սամվել Բաբայանը կարող է ներգրավվել Պաշտպանության նախկին փոխնախարարի սպանության գործում․ ԶԼՄ

19 Հուլիս 2025 11:29
Սևանա լճում կորած համարվող քաղաքացիները հայտնաբերվել են
Պատահար

Սևանա լճում կորած համարվող քաղաքացիները հայտնաբերվել են

20 Հուլիս 2025 11:12

Սևանա լճում հուլիսի 19-ից կորած համարվող քաղաքացիները հայտնաբերվել են, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, հայտնել են Ներքին գործերի նախարարության փրկարար...

ԿարդալDetails
Տարադրամի փոխարժեքը ապրիլի 12-ին՝ ըստ հայաստանյան բանկերի

Արտարժույթի փոխարժեքները Հայաստանում հուլիսի 20-ին

20 Հուլիս 2025 10:46

Հայաստանի Հանրապետության առևտրային բանկերը հուլիսի 20-ին ԱՄՆ դոլարը գնում են 381,52 դրամ միջին կշռված գնով և վաճառում 386,88 դրամով, տեղեկանում...

ԿարդալDetails
Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

Facebook Telegram Instagram Youtube TikTok
Armenia Today

Տեղեկատվական-վերլուծական պորտալ

«Armenia Today» ՓԲԸ
Հեռ. +374 77 204488
Էլ. փոստ` [email protected]
Գովազդի հարցերով՝ [email protected]

Armenia Today-ում տեղադրված նյութերի վճարովի կամ անվճար հիմքով օգտագործման դեպքում օգտատերերը պարտավոր են հղում անել Armenia Today-ին

  • Մեր մասին
  • Գովազդ եւ համագործակցություն
  • Աջակցություն
  • Հղում անելու կարգը

2018-2025 © Լուրեր Հայաստանից - armeniatoday.news

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ

  • ru Русский
  • hy Հայերեն
  • Քաղաքականություն
  • Տնտեսություն
  • Իրավունք
  • Զինված ուժեր
  • Հայաստան
  • Արցախ
  • Տարածաշրջան
  • Աշխարհում
  • Հարցազրույց
  • Կարծիք
  • Հասարակություն
  • Գիտություն և տեխնիկա
  • Պատահար
  • Առողջություն
  • Սպորտ
  • Մշակույթ
  • Ուղեցույց
  • Ոճ
  • Երևան
  • Էքսկլյուզիվ