Հոկտեմբերի 12-ին Երևանում կանցկացվի Francofest 2024 փառատոնը, որի շրջանակներում Հայաստանում կհիմնվի Ֆրանսիայի գլխավոր գրական մրցանակի՝ Գոնկուրի մասնաճյուղը։
«Գոնկուր Արմենիա» մրցանակի հիմնադրման կապակցությամբ Երևան կժամանեն Գոնկուրյան ակադեմիայի գլխավոր պատվիրակ Ֆրանսուազ Ռոսինոն և Գոնկուր մրցանակի ժյուրիի անդամ, ֆրանսիացի անվանի գրող, փիլիսոփա Պասկալ Բրյուկները։
Փառատոնը կներառի հինգ նոր ֆրանսալեզու գրքերի շնորհանդես և պանելային քննարկումներ: Francofest 2024-ը կազմակերպել են Newmag հրատարակչությունը և Հայաստանի Ֆրանսիական համալսարանը։
Գոնկուրի մրցանակը շնորհվում է ֆրանսերենով տարվա լավագույն վեպի կամ պատմվածքների ժողովածուի հեղինակին։ Մրցանակակիրների թվում են Մարսել Պրուստը (1919), Մորիս Դրուոն (1948) և Սիմոն դե Բովուարը (1954): Ըստ կանոնադրության՝ այս մրցանակը հեղինակին կարող է շնորհվել մեկ անգամ։
«Հայկական ավիաուղիների» օդանավերը հանձնվել են թուրքական Southwind Airlines-ին․ ԶԼՄ
«Հայկական ավիաուղիների» Airbus A321 տիպի երկու օդանավերը, որոնք մինչև վերջերս Հայաստանում գրանցված էին իբրև EK-AAB և EK-AAD, տեղափոխվել են Թուրքիա...