Երևանի քաղաքապետարանի և ոստիկանության աշխատակիցները համատեղ ստուգայցեր են անցկացրել մերսման սրահներում, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։ Ստուգայցի արդյունքում 4 մերսման սրահի գործունեությունը կասեցվել է։
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության պետ Արմեն Գյուլզադյանը նշել է, որ քաղաքապետարանի համապատասխան ծառայությունը ոստիկանության կենտրոնական բաժնի ծառայողների և քննիչների հետ է իրականացրել ստուգումները։
Նրա խոսքով՝ ստուգայցեր են կատարվել Երևանի Պարոնյան-Լեո հատվածում։ «Մերսման սրահները գործում են առանց համապատասխան թույլտվության։ Քննչական վարչությունը մեր տեղեկություններով քրեական գործ է հարուցել»,- նշել է Գյուլզադյանը։