Հունվարի 10-ին ՀՀ ՆԳՆ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախուզության բաժնում և ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արմավիր քաղաքի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցի շենքերից մեկում գտնվող ավտոտնակում տղամարդու կախված դի կա, գրում է Shamshyan.com-ը։
Ոստիկաններն ու քննիչները նշված ավտոտնակի տանիքից պարաններով կախված վիճակում հայտնաբերել են Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Գ. Թ-ի դին:
Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ տեղի ունեցածն ինքնասպանություն է, իսկ մահացածն աշխատում էր ՀՀ Ազգային անվտանգության ծառայության Արմավիրի մարզի Էջմիածնի բաժնում: