«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը մինչև 2024 թվականի առաջին եռամսյակը երկարաձգում է Լեռնային Ղարաբաղից տեղահանվածների համար մերձքաղաքային էլեկտրագնացքներով անվճար երթևեկելու ակցիան, հայտնում է ընկերության պաշտոնական կայքը։
Արցախցիները կարող են անվճար երթևեկել Երևանից Գյումրի, Արաքս, Երասխ և հակառակ ուղղությամբ գնացքներով։ Ընկերությունից նշել են, որ ակցիան հոկտեմբերի 1-ից գործում է այն քաղաքացիների համար, ովքեր Հայաստան են ժամանել սեպտեմբերի 25-ից հետո։ Շուրջ երեք ամսում ակցիայից օգտվել է 3200 արցախցի։
Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում էր սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, որի հետևանքով զոհվել է ավելի քան 200, վիրավորվել՝ ավելի քան 300 արցախցի, գերեվարվել են 16-ը, խոշտանգվել՝ 14-ը, անհետ կորել՝ 42-ը։ ԼՂ-ից ՀՀ է բռնի տեղահանվել 100․632 մարդ։
Հայ դպրոցականները 4 բրոնզե մեդալ են նվաճել Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի օլիմպիադայում
Հայաստանը 4 բրոնզե մեդալ է նվաճել Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում անցկացված Եվրոպայի աղջիկների մաթեմատիկայի 14-րդ միջազգային բաց օլիմպիադայում, հայտնում է ԿԳՄՍ...