Կալիֆոռնիայից հայ փաստաբան Ռամելա Օհանյանը Variety-ի վարկածով ընդգրկվել է 2023 թվականի լավագույն բանակցողների ցուցակում։ Թերթը գրել է փաստաբաններ Ռոբերտ Դարվելի, Ահարոն Քեմփբելի և Նիկոլաս Ուրդինոլայի հետ Օհանյանի հաջող համագործակցության մասին և նրանց անվանել «հզոր քառյակ»։
«Թիմին դուր է գալիս նոր տարածքների ուսումնասիրությունը՝ աջակցելով Meta-ին ավելի ընդլայնելու իր մետավերսիան և օգնելով Paramount-ին մուտք գործել Լատինական Ամերիկայի ուղիղ սպորտային հեռարձակումների շուկա»,- նշում է Variety-ն:
Օհանյանը նաև խորհուրդ է տվել ֆրանսիական Artémis ընկերությանը Creative Artists Agency LLC (CAA) բաժնետոմսերի մեծամասնությունը գնելու վերաբերյալ: Sheppard Mullin-ի գործընկերների հետ նա օգնել է Amazon Studios-ին Թայլեր Փերիի հետ չորս ֆիլմերի գործարքում և «Մաքսինի երեխան. Թայլեր Փերիի պատմությունը» վավերագրական ֆիլմի ձեռքբերման հարցում:
Variety-ն Օհանյանին ներառել էր 2022 թվականին իրավաբանական բանակցությունների լավագույն մասնագետների ընտրության մեջ: Ավելի վաղ Օհանյանն ընդգրկվել էր The Hollywood Reporter-ի մինչև 35 տարեկան ղեկավարների ցանկում։
Ծաղիկ արտադրող 5 ընկերության արտահանման թույլտվություն է տրվել․ ՍԱՏՄ
Ծաղիկ արտադրող 5 ընկերության արտահանման թույլտվություն է տրվել, հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։ Ըստ հաղորդագրության՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և...