Դավթաշենի կամրջի միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված՝ նախատեսվում է երթուղու փոփոխություն, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։
«Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 23:00-ից, իրականացվելու է Դավթաշենի կամրջի միջին նորոգման աշխատանքներ, ինչով պայմանավորված Դավթաշեն վարչական շրջանից դեպի Կոմիտասի պողոտա՝ կամրջի հատվածում երթևեկությունը կազմակերպվելու է հանդիպակաց հոսքի ուղղությամբ առանձնացված մեկ երթևեկելի գոտիով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ շինարարական աշխատանքների ընթացքում հասարակական տրանսպորտի երթուղիների ուղեգծերի փոփոխություններ չի նախատեսվում: