Առինջ գյուղում թալանել են հայտնի դատավորի եղբոր տունը, հափշտակել են 50 հազար դոլար, 150 հազար դոլարի ոսկյա զարդեր, և մի քանի ոսկյա, բրենդային ժամացույցներ, հայտնում է Shamshyan.com-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել հոկտեմբերի 15-ին։ Տեղում ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ անհայտ անձը կամ անձինք ժամը 13:30-20:30-ն ընկած ժամանակահատվածում նշված փողոցի թիվ 2-րդ տան խոհանոցի պատուհանը բացել են, մտել տուն, տակնուվրա արել այն, և հափշտակել խոշոր չափի գումար, ոսկյա զարդեր և դիմել փախուստի:
Դեպքի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ: Աղբյուրը հայտնում է, որ նշված տունը պատկանում է հայաստանյան հայտնի դատավորներից մեկի եղբորը՝ 42-ամյա Դավիթ Հակոբյանին, ով «Նազարյանշին» ՍՊԸ-ի տնօրենն է։
Շաբաթվա աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար
Ձեզ ենք ներկայացնում ապրիլի 21-ից 27-ի աստղագուշակը՝ կենդանակերպի բոլոր նշանների համար։ Խոյ Դուք շատ շփումներ կունենաք շրջապատի հետ, կարող են...