ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին վիրահատել են, վիրահատությունն այս պահին արդեն ավարտվել է, Armenia Today-ին հայտնեց ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը։
Նա տեղեկացրեց, որ վիրահատությունը բարեհաջող է անցել և հավելեց, որ Ալեն Սիմոնյանին վիրահատել են «Նաիրի» բժշկական կենտրոնում։
«Վիրահատել են ձեռքը, որը մի քանի ամիս առաջ վնասվել էր։ Կրկնակի վիրահատության անհրաժեշտություն էր առաջացել»,- նշեց խոսնակը։
Մարտ ամսին Ալեն Սիմոնյանը հայտնել էր, որ մարզվելու ընթացքում ընկել և կոտրել է ձեռքը։