Ապրիլ ամիսը մարդկային հարաբերությունների նոր որակ ու բազմաթիվ իրադարձություններ է խոստանում:
Ամսվա ընթացքում կարող են նաև որոշակի կոնֆլիկտային իրավիճակներ լինել, չեն բացառվում սիրային եռանկյունիները:
Այնուամենայնիվ, այս ժամանակահատվածը շատերի համար անձնապես երջանիկ պահեր է խոստանում, քանի որ, ըստ աստղաբանների, ներկայիս ազդեցությունները նպաստում են փոխադարձ զգացմունքների առաջացմանը:
Ապրիլի 20-ին արևի խավարում է սպասվում: Ըստ աստղաբանների` խավարման ժամանակահատվածում ցանկալի չէ որևէ բան ձեռնարկել, առավել ևս` անձնական հարաբերություններ պարզել: