Հայաստանում կանցկացվի «Discover Armenia from the sky» («Բացահայտեք Հայաստանը երկնքից») օդապարիկների փառատոնը 2022թ․ հոկտեմբերի 13-ից 17-ը Երևանում և Գառնիում՝ ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ։ Այս մասին հայտնում են ՀՀ զբոսաշրջային կոմիտեից։
Փառատոնին կմասնակցեն շուրջ 20 օդապարիկներ Հայաստանից, Ռուսաստանից, Բրազիլիայից, Բուլղարիայից և այլ երկրներից։
Կոմիտեն նշում է, որ փառատոնը, մասնավորապես, հնարավություն կտա բացահայտելու Երևանի և Գառնիի իրական գեղեցկությունը երկնքից։ Նախատեսվում է փառոտոնն իրականացնել 2 փուլերով՝ ցուցադրական և մարզական։