Հունիսի 3-ին ցուցարարների և ոստիկանության միջև տեղի ունեցած բախման գործով կալանավորված անձանցից 3-ն այսօր ազատ են արձակվել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում նշել է փաստաբան Նարեկ Ալոյանը։
«Դատարանը մերժել էր մեղադրյալներից մեկի կալանավորման միջնորդությունը, 3-ը քիչ անց դուրս կգան, ևս մեկը հայտնի «չալիկի գործով» կալանավորված անձն է, որն այսօր ազատ չի արձակվի»,- նշեց փաստաբանը։
Հիշեցնենք, որ հունիսի 3-ի դեպքերով Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործով ձերբակալվել էր 13 անձ։ Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու հատկանիշներով։