Հայ ծանրամարտիկ, ծանրամարտի աշխարհի չեմպիոն (2018), Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն (2016), 2019 թվականի աշխարհի չեմպիոն և ռեկորդակիր, 2019 թվականի Եվրոպայի առաջնության չեմպիոն և ռեկորդակիր Սիմոն Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել էվարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ Ազգային Ժողովում Մելինե Դալուզյանի մասին նկարահանվող ֆիլմի մասին հնչեցված տեսակետներին:
Չեմպիոնը մասնավորապես գրել է. «Հայաստանի հանրապետության վարչապետը, կողմ է՝ տրանսգենդերի մասին ֆիլմի նկարահանմանը և չաջակցումը համարում է խայտառակություն։ Էս ո՞ւր ենք հասել, ժողովուրդ: Դա նորմալ է հ՞ա, ըստ իս չէ ու չի էլ կարող երբեք լինել նորմալ, քանի որ դա դեմ է մեր ազգի էթնիկ և բարոյական արժեհամակարգին: Ու դրա համար պետական բյուջեյից հատկացվելու է 20 միլիոն դրամ․ պատկերացնում ե՞ք»:
Ութսունամյա հաղթանակ․ Մոսկվայում տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմին նվիրված զորահանդեսը
Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին տեղի ունեցավ Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-րդ տարեդարձին նվիրված զորահանդեսը։ Միջոցառմանը ներկա էին մոտ 30...