Հուլիսի 8-ին Ալեքսանդր Շիրվանզադեի անվան թիվ 21 դպրոցում անց են կացվել ընդունելության միասնական քննություններ:
Բոլոր նախազգուշական միջոցները պահպանվել են. դիմորդները եղել են դիմակներով, ապահովվել է սոցիալական հեռավորությունը։
Հուլիսի 8-ը միասնական քննությունների վերջին օրն է․ այսօր անցկացվում է «Հայոց լեզու և գրականություն», «Կենսաբանություն» և «Ֆիզիկա» առարկաների վերջին քննությունը:
Հիշեցնենք, որ ընդունելության քննություններն անցկացվել են նաև հուլիսի 2-ին, 4-ին և 6-ին: