Skype մեսենջերը մայիսից կփակվի, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Microsoft-ին։ Մեսենջերը հասանելի կլինի մինչև մայիսի 5-ը։
Այսօր ավելի վաղ XDA Developers պորտալը հայտնել էր, որ Microsoft-ը հրաժարվում է Skype-ից՝ հօգուտ Teams-ի: Նշվում է, որ Teams-ում օգտատերերը մուտք են ստանալու Skype-ի հիմնական գործառույթներից շատերին, ինչպիսիք են տեսազանգերը, հաղորդագրությունների փոխանակումը և ֆայլերի փոխանակումը: Հավելվածը նաև ապահովում է հանդիպումների կազմակերպման, օրացույցի կառավարման և համայնքի ստեղծման և միանալու հնարավորություններ:
Ընկերությունից հավելել են, որ անցումային շրջանում Teams-ի օգտատերերը կկարողանան զանգահարել և զրուցել Skype-ի օգտատերերի հետ և հակառակը։
Skype-ը հիմնադրվել է 2003 թվականին։ 2011 թվականին Microsoft-ը 8,5 մլրդ դոլարով ձեռք է բերել Skype-ը: Teams-ը գործարկվել է 2017 թվականի մարտին: