Հայաստանի մարզերում հուլիսի 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին արևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 34-36 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 28-30 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 26-31 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 26-29 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 31-34 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 25-28 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 26-30 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 28-31 աստիճան, հովտային շրջաններում՝ 31-34 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 25-29 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 31-35 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 34-37 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 35-38 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 35-37 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 25-28 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 35-38 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 34-37 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 27-31 աստիճան, լեռնային շրջաններում՝ 24-27 աստիճան։
Արցախում հուլիսի 27-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 31 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 28 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-5 մ/վրկ արագությամբ։