Օկուպացված Արցախի Մարտակերտի շրջանում հուլիսի 22-ին բռնկված խոշոր հրդեհը դեռևս մարել չի հաջողվում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Նշվում է, որ հրդեհը լայնամասշտաբ է, ընդգրկում է բարդ ռելիեֆային տարածքներ: Հրդեհի տարածումը կանխելու և մարման աշխատանքներն արագացնելու նպատակով աշխատանքներին ներգրավվել են ԱԻՆ ավիացիոն ջոկատի երկու ուղղաթիռ, ինչպես նաև Պետական հրդեհային պահպանության ծառայության ուժեր։
Այս պահին իրականացվում են հրդեհի մարման աշխատանքներ։