Խոշոր հրդեհ է բռնկվել օկուպացված Արցախի Մարտակերտի շրջանում, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Ըստ այդ հրապարակումների՝ այրվում են չոր խոտ ու թփեր, ինչի պատճառով կրակն արագ տարածվում է: Նշվում է, որ հրդեհն ուղեկցվում է ականների պայթյուններով:
Հրդեհը մարելու համար ներգրավվել է շուրջ 50 մարդ և հատուկ տեխնիկա: