Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի կողմից Ադրբեջանի ղեկավարությանը փոխանցված ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ եռակողմ հայտարարության մեջ չկա որևէ հիշատակում Արցախի լուծարման կամ ՀՀ զինված ուժերի վերաբերյալ, հայտնել է փաստաբան Ռոման Երիցյանը։
Նրա հրապարակել է Արցախի նախագահի կողմից ուղարկված առաջարկի տեքստային տարբերակը, որն ադրբեջանական կողմը հրաժարվել է ընդունել։
2023-ի սեպտեմբերի 19-20-ն Ադրբեջանի ձեռնարկած ռազմական ագրեսիայից հետո Շահրամանյանը սեպտեմբերի 28-ին հրամանագիր էր ստորագրել Արցախի բոլոր պետական կառույցներն ու կազմակերպությունները մինչև 2024-ի հունվարի 1-ը լուծարելու մասին։ 2023-ի դեկտեմբերին Արցախի նախագահը հայտարարել էր, որ իրավական դաշտում պետական մարմինների լուծարում նախատեսող փաստաթուղթ գոյություն չունի։ Մայիսի 14-ին Երիցյանը հրապարակել էր Շահրամանյանի հրամանագիրը, որով նա անվավեր էր ճանաչել 2023 թվականի սեպտեմբերի 26-ին Արցախը լուծարելու մասին հրամանագիրը։