Հայաստանի մարզերի առանձին շրջաններում հուլիսի 16-ի կեսօրից սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին արևմտյան է՝ 5-8 մ/վ արագությամբ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-20 մ/վ արագությամբ։
Երևանում հուլիսի 16-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 33-37 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 26-28 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 24-28 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 25-28 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 31-34 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 24-28 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 24-28 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 28-32 աստիճան, հովտային շրջաններում՝ 32-35 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 23-27 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 30-35 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 32-35 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 34-36 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 34-36 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 25-28 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 35-37 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 35-38 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 29-32 աստիճան, լեռնային շրջաններում՝ 25-29 աստիճան։
Արցախում հուլիսի 16-ին կանխատեսվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 31 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 28 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-5 մ/վրկ արագությամբ։