Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնող արցախցիներին կառավարությունից առաջարկել են 4 հոգանոց խումբ կազմել՝ քննարկելու նրանց կողմից բարձրացվող հարցերը։
Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Հայկ Սիմոնյանը արցախցիներին ասել է, որ փողոցում քննարկում չի լինի։ Պետք է խումբ կազմեն, որին կառավարությունից կընդունեն։
«Ես հիմա կոնկրետ չեմ կարող թվարկել, բայց ձեր հարցերը կքննարկվեն տեղում, պատասխանները կստանաք։ Հիմա հանպատրաստից ասել, թե ձեր 20 կետից որն է փոփոխություն կրել, չեմ կարող»,- նշել է նա։
Խորհուրդը հուլիսի 12-ին սպասվող հանրահավաքի մասին հայտարարել էր հունիսի վերջին և Հայ Առաքելական եկեղեցուն, Կիլիկիայի կաթողիկոսարանին, սփյուռքի բոլոր կազմակերպություններին, Արցախի և Հայաստանի հասարակական կազմակերպություններին և քաղաքական ուժերին, արցախյան իշխանություններին և ամբողջ հայ ժողովրդին կոչ էր արել միավորվել արցախյան գաղափարի շուրջ և այդ հարցը դարձնել համահայկական օրակարգ։ Երևանի քաղաքապետարանը թույլտվություն չէր տվել արցախցիների հանրահավաքից հետո նախատեսված հնարավոր երթի և նստացույցի համար։