Հայաստանի մարզերում հունիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է Հայաստանի հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ արագությամբ։
Երևանում հունիսի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայրաքաղաքում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 27-29 աստիճան, երեկոյան կնվազի մինչև 19-21 աստիճան տաքություն։
Շիրակի մարզում ցերեկն սպասվում է 19-23 աստիճան տաքություն։ Կոտայքի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 19-22 աստիճան տաքություն, նախալեռնային շրջաններում ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 21-25 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Գեղարքունիքում ցերեկն սպասվում է 17-21 աստիճան տաքություն։
Լոռու մարզում, ըստ օդերևութաբանական մոնիթորինգի, ցերեկը ջերմաստիճանը կտատանվի 21-24 աստիճան Ցելսիուսի սահմաններում։ Տավուշի նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 20-23 աստիճան, հովտային շրջաններում՝ 24-27 աստիճան տաքություն։ Արագածոտնի մարզի լեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 17-20 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 23-27 աստիճան տաքություն։
Արարատի մարզի նախալեռնային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կբարձրանա մինչև 24-28 աստիճան, հովտային շրջաններում ցերեկը կդիտվի 28-30 աստիճան տաքություն։ Արմավիրում նույնպես ջերմաստիճանը կբարձրանա՝ ցերեկային ժամերին հասնելով մինչև 27-30 աստիճան Ցելսիուսի։
Վայոց ձորի մարզի լեռնային շրջաններում ցերեկը կդիտվի 16-19 աստիճան, նախալեռնային շրջաններում ցերեկն սպասվում է 26-30 աստիճան տաքություն։ Սյունիքի մարզի հովտային շրջաններում ցերեկն օդի ջերմաստիճանը կլինի 26-30 աստիճան, նախալեռնային շրջաններում՝ 18-21 աստիճան, լեռնային շրջաններում՝ 16-19 աստիճան։
Արցախում հունիսի 5-ի ցերեկը կանխատեսվում է անձրև, հայտնում է Yandex.com-ը։ Ցերեկը ջերմաստիճանը կբարձրանա մինչև 22 աստիճան Ցելսիուս, երեկոյան կնվազի մինչև 20 աստիճան տաքություն: Քամին արևելյան է՝ 2-4 մ/վրկ արագությամբ։